Ճապոնիայի ՊՆ-ն ռեկորդային բյուջե է խնդրել նոր ֆինանսական տարվա համար

Ճապոնիայի ՊՆ-ն ռեկորդային բյուջե է խնդրել նոր ֆինանսական տարվա համար, որը կմեկնարկի ապրիլի 1-ից։ ՊՆ-ն խնդրել է ռեկորդային 5,48 տրիլիոն իեն (մոտ 49,86 մլրդ դոլար), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ նոր ֆինանսական տարվա բյուջեն կլինի 2,6 տոկոսով ավելի շատ նախորդ տարվանից։
Տվյալ աճն անհրաժեշտ է պաշտպանունակության լավացման համար։
Բացի այդ, ՊՆ-ն 130 մլրդ իեն է խնդրել հավելյալ F-35 կործանիչներ գնելու, ինչպես նաեւ 10,2 մլրդ իեն՝ միջին եւ ոչ մեծ տրանսպորտային նավեր գնելու համար։
Կարծիքներ