Նոր գործիքակազմ հայկական դիվանագիտական զինանոցում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Նոր գործիքակազմ հայկական դիվանագիտական զինանոցում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

««Կարեւոր է արձանագրել, որ երկար տարիների պայքարը, որպեսզի ԱՄՆ նախագահն արտասանի «ցեղասպանություն» բառը, հասավ իր նպատակին։ Բայդենը պահեց իր նախընտրական խոստումը, ի տարբերություն մյուս նախագահների եւ հստակ արձանագրեց, որ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպանություն եւ հանցագործություն՝ մարդկության դեմ»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը։

«Գործընթացի շարունականությունն ապահովելու համար ԱՄՆ հայ համայնքը եւ մեր դիվանագիտությունը մշտապես միասին պետք է գործեն, քանի որ միայն այդ դեպքում կարող են արդյունք ապահովել։ Ցեղասպանության ճանաչման եւ արցախյան հիմնախնդրի կարեւորագույն կետերի առաջմղման ուղղությամբ դեռեւս կան անելիքներ եւ քայլեր։ Պաշտոնական ճանաչումը նոր հիմք եւ հնարավորություններ է բացում դրա համար։ Բայդենի կողմից ցեղասպանության փաստի արձանագրումը կարեւոր է այն տեսանկյունից, որ անհրաժեշտ գործիքակազմ է ապահովում մեր դիվանագիտական զինանոցում հետագայում քաղաքական խնդիրները տարբեր հարթակներում առաջ մղելու համար»,- մանրամասնեց պատգամավորը»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում