Մարտիրոս Սարյանի անվան պուրակը կանաչապատվել է նոր մոտեցմամբ ու լուծումներով

Մարտիրոս Սարյանի անվան պուրակը կանաչապատվել է նոր մոտեցմամբ ու լուծումներով

Երևանի սրտում դեռևս 80-ական թվականներին կառուցված Մարտիրոս Սարյանի անվան պուրակը վերագտավ իր երբեմնի նշանակությունը: Սկզբում՝ բարեկարգում, հետո՝ կանաչապատում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը լուծում տվեց տասնյակ տարիներ կուտակված խնդիրներին:

Բարեկարգման ծրագրի շրջանակում նորոգվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, նոր լուծումներով արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը, տեղադրվել են էներգախնայող լապտերներ: Հաշվի առնելով այգու ստվերային տեղադիրքը՝ մասնագիտորեն հիմնավորված լուծումներ էին հարկավոր նաև կանաչապատման հարցում:

Բացի դրանից՝ այգին պե՛տք է առանձնանար սարյանական շնչով ու գույներով: Ամբողջությամբ վերականգնվել ու թարմացվել է կանաչ գոտին, ճմապատվել է շուրջ 3000 ք. մ տարածք, ծաղկաթմբերի համար 40 խ. մ հատուկ հողախառնուրդ է բերվել, արդիականացվել է 1700 գծամետր ոռոգման համակարգը, տնկվել է շուրջ 4000 ծաղիկ և 3850 թուփ՝ ծաղկողներ, մշտադալարներ: Բարեկարգ, կանաչապատ ու հարմարավետ պուրակն այսօր արդեն ամբողջությամբ հանձնվում է բնակիչների տնօրինմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում