Ոստիկանությունը և՛ նախընտրնական շրջանում, և՛ բուն ընտրությունների ընթացքում ունի օրենքով հստակ սահմանված գործառույթներ․ հայտարարություն

Ոստիկանությունը և՛ նախընտրնական շրջանում, և՛ բուն ընտրությունների ընթացքում ունի օրենքով հստակ սահմանված գործառույթներ․ հայտարարություն

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել․

«Որոշ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում, թե ոստիկանությունը ՙակտիվորեն միջամտում է՚ նախընտրական գործընթացներին։

Հայտնում ենք, որ այս կարգի լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ։
Ոստիկանությունը և՜ նախընտրնական շրջանում, և՜ բուն ընտրությունների ընթացքում ունի օրենքով հստակ սահմանված գործառույթներ և իրեն վերապահված խնդիրները կատարել ու կատարելու է բացառապես այդ լիազորությունների շրջանակում։

Հորդորում ենք հանրային գործընթացները մեկնաբանելիս ձեռնպահ մնալ կամայական գնահատումներ անելու և քաղաքացիներին ապակողմնորոշելու մերժելի գործելակերպից»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում