Մոլդովայի խորհրդարանը 30 օրով երկրում արտակարգ դրություն է մտցրել գազի սղության պատճառով

Մոլդովայի խորհրդարանը 30 օրով երկրում արտակարգ դրություն է մտցրել գազի սղության պատճառով

Մոլդովայի խորհրդարանը կառավարության առաջարկով արտակարգ դրություն է մտցրել երկրում գազի սղության պատճառով: Համապատասխան բանաձևը հաստատվել է ուրբաթ օրը կայացած արտահերթ նիստում:

Փաստաթղթի համաձայն, արտակարգ դրության ժամանակահատվածում ՝ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20-ը, արտակարգ իրավիճակների հանձնաժողովը «պայմաններ կստեղծի բնական գազի բացակայող ծավալների անհապաղ գնման համար»՝ նաև «կանոններից շեղվելով»:

Ինչպես ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասել է հանրապետության վարչապետ Նատալյա Գավրիլիցան, հոկտեմբերին հանրապետությունը Ռուսաստանից ներմուծում է պահանջվող ծավալներից մեկ երրորդով պակաս գազ, իսկ գազի փոխանցման ցանցում ճնշումը նվազել է: Մինչդեռ, Մոսկվայում մոլդովական պատվիրակությունն ասել է, որ «Գազպրոմի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները, որոնցով Քիշնևը գազի էական զեղչ է փնտրում, առայժմ անհաջող են:

«Մոլդովագազը» և «Գազպրոմը» սեպտեմբերի 30-ին բանակցությունների ընթացքում երկարաձգեցին գազի մատակարարման պայմանագիրը մինչև հոկտեմբերի վերջ: Այս ամիս հանրապետությունը վառելիք կներմուծի շուկայական գնով` մոտ 790 դոլար 1000 խմ-ի դիմաց: Անցյալ տարի վճարվել է միջինը 148,87 դոլար 1000 խմ-ի դիմաց:

«Գազպրոմի» հետ բանակցություններում Մոլդովայի իշխանությունները խնդրում են իջեցնել գինը` ակնկալելով միջինը 200-300 դոլար վճարել 1000 խմ-ի դիմաց: Փոխարենը Քիշնևն առաջարկում է քննարկել պարտքերի մարման հարցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում