Դեսպան Հարությունյանը ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Դեսպան Հարությունյանը ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 8-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության վարորդական վկայականներով ՀՀ քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության հետ կապված հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև օրակարգային երկկողմ  հետաքրքրություն ներկայացնող այլ  թեմաների շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում