Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեն
Վրաստանի խորհրդարանը վստահություն է Իրակլի Կոբախիձեին՝ որպես Վրաստանի վարչապետի թեկնածու։ Վստահության քվեին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 10 պատգամավոր։
Կոբախիձեն պաշտոնապես կդառնա վարչապետ, երբ նրա նշանակման մասին հրամանագիրը ստորագրի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Եթե նախագահը չստորագրի հրամանագիրը, Կոբախիձեն երկօրյա ժամկետում կդառնա վարչապետ`օրենքի ուժով:
Բացի այդ, խորհրդարանը աջակցել է նախարարների կաբինետին՝ ի դեմս Կոբախիձեի, և կառավարության «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագրին։
Նախարարները կզբաղեցնեն իրենց պաշտոնները, երբ վարչապետի լիազորությունները ստացած Կոբախիձեն կստորագրի նրանց նշանակման հրամանը։
Կառավարության կաբինետում կա միայն մեկ նոր դեմք՝ պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Չիկովանին։
Վրաստանի կառավարությունում մնացած պաշտոնները կբաշխվեն հետևյալ կերպ.
Թեա Ծուլուկիանի - Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար
Լևան Դավիթաշվիլի – Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար
Իլյա Դարչիաշիվլի – Վրաստանի արտաքին գործերի նախարար
Լաշա Խուցիշվիլի – Վրաստանի ֆինանսների նախարար
Իրակլի Կարսելաձե – Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար
Ռատի Բրեգաձե – Վրաստանի արդարադատության նախարար
Վախթանգ Գոմելաուրի – Վրաստանի ներքին գործերի նախարար
Օթար Շամուգիա – Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար
Գիորգի Ամիլախվարի – Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար
Զուրաբ Ազարաշվիլի - Վրաստանի օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար.
Թեա Ախվլեդիանին հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարն է։
Կարծիքներ