Բոսնիա և Հերցեգովինայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ուրբաթ օրը Բոսնիա և Հերցեգովինայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդնանբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մոստար քաղաքից մոտ 42 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 104 հազար մարդ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ