ԱՄՆ-ի և Արգենտինայի ներկայացուցիչները քննարկել են պարենային անվտանգության հարցեր

ԱՄՆ-ի և Արգենտինայի ներկայացուցիչները քննարկել են պարենային անվտանգության հարցեր

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Արգենտինայի նախագահի ռազմավարական հարցերով քարտուղար Գուստավո Բելիսը ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են Ուկրաինայում հումանիտար իրավիճակին, ինչպես նաև պարենային անվտանգության հարցերին:

Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Սալիվանն ու Բելիսը քննարկել են համագործակցության թեմաներ կապի տեխնոլոգիաների, մաքուր էներգիայի և արբանյակային համակարգերի զարգացման ոլորտներում։ Բացի այդ, անդրադարձ է եղել լիթիումի արդյունահանման ոլորտում համագործակցության հարցերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում