Թբիլիսիում ձերբակալվել է բանկում պատանդներ վերցրած անձը

Թբիլիսիում ձերբակալվել է բանկում պատանդներ վերցրած անձը

Թբիլիսիում Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է։

Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն:

«Բոլոր պատանդները ազատ են արձակվել, հարձակվողը ձերբակալվել է: Հատուկ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել: Բոլոր պատանդները գտնվում են ապահով վայրում», – ասել է նա:

Ինչպես արդեն հայտնել ենք, Թբիլիսիում մի տղամարդ ներխուժել է բանկ և պատանդներ վերցրել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում