Սպիտակ-Երևան ավտոճանապարհին «Nissan Teana»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը
Հուլիսի 15-ին, ժամը 10։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճաապարհի մոտ 13-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ն․, ծնված 1990 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը․ վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Սարգիս Ն․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Կարծիքներ