2021 թ․ վերջին եռամսյակում (01.08-01.11) 2149 անձի տրամադրվել է 4052 աջակցող միջոց

2021 թ․ վերջին եռամսյակում (01.08-01.11) 2149 անձի տրամադրվել է 4052 աջակցող միջոց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։

 

2021 թվականի վերջին եռամսյակում (01.08-01.11) 2149 անձի տրամադրվել է 4052 աջակցող միջոց։

 

Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։

 

Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am կայքի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում