«Դիատոմիտ» գիտաարտադրական ընկերության ապօրինի ջրառը կասեցվել է. նշանակվել է վարչական տուգանք

«Դիատոմիտ» գիտաարտադրական ընկերության ապօրինի ջրառը կասեցվել է. նշանակվել է վարչական տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դիատոմիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացրել են ստուգում և պարզել, որ Ընկերությունն իր սեփական տարածքում առկա խորքային հորից ոռոգման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է ապօրինի ջրառ՝  270873խմ ջրաքանակով։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն՝ վնասի հատուցման չափը կազմել է 2.437.857 ՀՀ դրամ:

Նաև նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորն օգտագործելու գործողությունը կասեցվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում