Բրիթնի Սփիրսի վերջին հրապարակումները երկրպագուներին ստիպել են ենթադրել, որ աստղը փորձում է քողարկված հաղորդագրություններ փոխանցել (լուսանկարներ)
Ամերիկյան փոփ աստղ Բրիթնի Սփիրսի երկրպագուները կարծում են, որ աստղը սոցցանցերի իր էջերի միջոցով փորձում է գաղտնի հաղորդագրություններ փոխանցել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ երկրպագուների համոզմամբ՝ աստղը 13 տարի է, ինչ բանտարկյալի կարգավիճակում է գտնվում։
Այս հարցը քննարկվել է նաև աստղին նվիրված Framing Britney Spears վավերագրական ֆիլմում։ Որոշ երկրպագուներ կարծում են, որ երգչուհին բանտարկյալի կարգավիճակում է գտնվում և սոցիալական ցանցերի իր հաշիվների միջոցով ազատություն է աղաչում։
Վերջին հրապարակված լուսանկարում Սփիրսը կրում է սև թափանցիկ շապիկ, դրա տակից կանաչ տոպ: Երգչուհին կից գրառման մեջ նշել է․ «Խճճված էլեգանտություն․․․ներկայացնելով ԿԱՐՄԻՐԸ»։ Գրությունը երկրպագուների մոտ շփոթություն է առաջացրել, քանի որ նկարում ոչ մի կարմիր բան չի եղել։
Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները գրել են․ «Այստեղ կարմիր ոչինչ չկա․․․», «Հուսամ՝ լավ ես։ Ապահով մնա։ Սիրում եմ քեզ»։
Հաջորդ նկարին կից 39-ամյա երգչուհին գրել է․ «Առանց շրթներկի, չկա կարմրաներկ կամ ստվերաներկ, քանի որ շտապում էի։ Սակայն դուք ստացեք այդ գաղափարը․․․ԿԱՐՄԻՐ»։ Այս հրապարակումից հետո նրա հետևորդները ենթադրել են, որ Բրիթնին իրականում իրենց քողարկված հաղորդագրություններ է ուղարկում և օգնություն խնդրում:
Հիշեցնենք, որ 39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ, ով 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։ Որոշ դատական գործեր ներառված են New York Times Framing Britney վավերագրական ֆիլմում, որը հրապարակվել էր այս տարվա փետրվարին Hulu ալիքով։
Անցյալ տարի դատարանը չէր բավարարել Սփիրսի հայցը դստեր նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու մասին՝ նրա առողջության վատթարացման պատճառով: Դրանից առաջ Բրիթնին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ հոր խնամակալության իրավունքի, իսկ նրա փաստաբանը շեշտել էր, որ աստղը ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը:
Նշենք՝ Ջեյմս Սփիրսն աստղի խնամակալության իրավունքը ստացել էր 2008 թվականին՝ Բրիթնիի՝ Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծությունից հետո, որից հետո աստղը կորցրել է երեխաների խնամակալությունը և բուժում է ստացել հոգեբուժարաններում: Այդ ժամանակվանից ի վեր երգչուհու ունեցվածքն ու կյանքը ղեկավարում են նրա խնամակալները և փաստաբանները:
Կարծիքներ