Մասկը հայտարարել է Tesla ավտոմեքենաների բիթքոիններով վաճառքի մասին

Մասկը հայտարարել է Tesla ավտոմեքենաների բիթքոիններով վաճառքի մասին

Գործարար Իլոն Մասկը մարտի 24-ին իր թվիթերյան էջում հաղորդել է, որ Tesla ավտոմեքենաներն այժմ կարելի է գնել բիթքոիններով:

«Այժմ դուք կարող եք Tesla-ն գնել բիթքոիններով»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ այդ հնարավորությունից առայժմ կարող են օգտվել ԱՄՆ-ի գնորդները, իսկ մյուսների համար այս տարբերակը հնարավոր կդառնա մինչև 2021թ.-ի վերջը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում