Աբովյանում սպանություն կատարած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի ամենամարդաշատ վայրում սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր 24-ամյա Սարգիս Զեյնալյանը:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ Աբովյանում սպանություն կատարած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով:
Նշենք՝ կալանավորվածները Աբովյան քաղաքի բնակիչներ են՝ եղբայրներ 42-ամյա Ա. և 34-ամյա Բ. Սոխրաբյանցները:


Կարծիքներ