Հրդեհը բռնկվել է երկու իրար կից անասնագոմերի տանիքում

Հրդեհը բռնկվել է երկու իրար կից անասնագոմերի տանիքում

Հուլիսի 1-ին, ժամը 17։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Արմիկ Բարսեղյան փողոցում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու իրար կից անասնագոմերի տանիքում (ընդհանուր մոտ 120 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։31-ին, մարվել՝ 18։54-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում