ՀԵՀ ռեկտոր Հեղինե Բիշարյանի շնորհավորական ուղերձը մայիսի 1-ի առթիվ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր Մայիսի 1 է՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Այն համաշխարհային տոն է, որը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները, շահերն ու ազատությունները։ Այն տոն է, որը նշվում է աշխարհի 140-ից ավելի պետություններում՝ գլուխ խոնհարհելով արդար աշխատանքի և արժանի աշխատավորի առջև։ Շնորհավորում եմ այս գեղեցիկ գարնանային տոնի առթիվ։
Մայիսի 1-ն ավանդաբար տոնում են նաև Հայաստանում՝ հստակ գիտակցելով աշխատանքի գինն ու աշխատավորի նկատմամբ բարձր հարգանքի ու վերաբերմունքի հրամայականը։ Հայը միշտ աչքի է ընկել իր ստեղծագործ արժեքավոր մտքով ու արարող ձեռքի արգասաբեր աշխատանքով։ Հենց այդ արդար աշխատանքով է նաև նա կարողացել զարգացնել և շենացնել իր Հայրենիքն ու կերտել մարդկության պատմության ոսկե էջերը։
Չնայած ներկայիս դժվարություններին և բարդություններին՝ մենք պետք է շարունակենք աշխատել և կառուցել մեր երազած Հայրենիքը, լինել միասնական, եռանդուն և հավատալ մեր ուժերին, և համառ աշխատանքով կառուցել ժամանակակից, զարգացած և օրինակելի պետություն:
Սիրելի՛ ընկերներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, լիություն ու բարեկեցություն Ձեր ընտանիքներին: Թո՛ղ հաջողությունն ուղեկցի բոլորին` արդար ու քրտնաջան աշխատանքում։
Շնորհավո՛ր Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օր։
ՀԵՀ ռեկտոր Հեղինե Բիշարյան
Կարծիքներ