Բրիտանիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ջրում պոլիոմիելիտի հայտնաբերումից հետո
Բրիտանիայի հանրային առողջության գործակալությունը (UKHSA) արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ Լոնդոնի կոյուղիներում հայտնաբերվել են պոլիոմիելիտի վիրուսի հետքեր: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է Sky News-ը։
Պոլիոմիելիտի վիրուսին սերտորեն կապված վիրուսներ հայտնաբերվել էին փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում Լոնդոնի Բեքթոն արվարձանում գտնվող կոյուղու մաքրման կայանում:
«Պոլիովիրուսը կարող է տարածվել հատկապես այն շրջաններում, որտեղ պատվաստումների մակարդակն ավելի ցածր է: Հազվագյուտ դեպքերում այն կարող է կաթված առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր լիովին չեն պատվաստվել», - ասել է գործակալության համաճարակաբան Վանեսսա Սալիբը:
Եթե ապագայում այս վիրուսի էլ ավելի շատ նմուշներ հայտնաբերվեն, ապա կարող է հայտարարվել արտակարգ դրության , որի շրջանակներում մարդկանց որոշակի խմբեր կպատվաստվեն և թեստեր կհավաքվեն այն տարածքներից, որտեղ հայտնաբերվել է պոլիոմիելիտի վիրուսը։
Կարծիքներ