Գուտերեշն աշխարհին կոչ է արել օգնել Աֆղանստանին երկրաշարժի հետ կապված
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել համաշխարհային հանրությանը օգնել Աֆղանստանին հաղթահարելու երկրաշարժի հետևանքները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի չորեքշաբթի օրը արված հայտարարության մեջ։
«Մենք հույս ունենք,որ միջազգային հանրությունը կօգնի այս տարերային աղետից տուժած հարյուրավոր ընտանիքներին: Ժամանակն է համերաշխություն դրսևորել», - ասել է նա:
Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ի աշխատակազմը տեղում գնահատում է իրավիճակը և հրատապ օգնություն է ցուցաբերում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Անցած գիշեր 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Պակտիկա, Խոստ, Լաղման, Ղազնի, Լոգար և Քաբուլ նահանգներում։ Բախտար գործակալության տվյալներով՝ զոհվել է 1000 մարդ, եւս 1500-ը՝ վիրավորվել։ Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող են ավելի շատ զոհեր և վիրավորներ լինել։
Կարծիքներ