«Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի Դավիթ Ամիրյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի հիմնադրամի տեղակալ Դավիթ Ամիրյանը: Նշենք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի (հայտնի «Սորոսի հիմնադրամ») գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը երեկ՝ ապրիլի 16-ին, թողեց «Բաց հասարակության հիմնադրամի» գործադիր տնօրենի պաշտոնը: Լարիսա Մինասյանը Հայաստանում այդ հիմնադրամի գործադիր տնօրենն էր 21 տարի: Իսկ ո՞րն էր նրա հեռանալու պատճառը։ Լուրեր կան, որ նրա աշխատելու ցանկությունը կորել է ամուսնու մահից հետո (ամուսինը վերջերս է մահացել կորոնովիրուսից), ու վերջինս է՛լ ցանկություն չունի շարունակել իր պաշտոնավարումը: Իսկ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում այս պահին միակ թեկնածուն Դավիթ Ամիրյանն է, որը եւս մոտ 20 տրարի աշխատում է հիմնադրամում ու աշխատանքային բոլոր գործերին շատ լավ է տիրապետում»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Կարծիքներ