Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

Այս գիշեր ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը:

Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից, որի մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել:

Նշենք՝ ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին՝ նշելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։  

Նրա այս գրառմանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը գրել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։

Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:  

Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում