Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյաննազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝

1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,- ասված է որոշման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում