Հայկական մթերքը փչանում է, իսկ սահմանն արտահերթ անցնում են թուրքական ու վրացական մեքենաները
Հայ վրացական սահմանում Լարսից սկսած մեքենաների կուտակումը դարձել է չլուծվող խնդիր: Շաբաթներ շարունակ Հայաստանից մեկնած բեռնատար մեքենաները կանգնած են մնում սահմանին այն դեպքում, երբ նրանց շրջանցելով անցնում են հարևան երկրների մեքենաները: Բեռնատարների վարորդները չեն հասկանում՝ ինչով է պայմանավորված խտրականությունը, չէ որ բոլորն էլ բեռնված են շուտ փչացող մթերքներով: Շաբաթներ շարունակ սահմանին կանգնած վարորդները մեքենաների կուտակման պատճառը համարում են Լարսի անցակետում չափազանց դանդաղ սպասարկումը, բացի այդ, եթե նախկինում շուտ փչացող մթերքներով բեռնված մեքենաներն ունեին արտոնություն արտահերթ անցնելու, ապա հիմա Վրաստանում հայկական մեքենաներին զրկել են նաև այդ արտոնությունից: Բողոքող վարորդի խոսքով՝ ամեն օր նրանց աչքի առաջ իրենց շրջանցում և արտահերթ անցնում են վրացական, թուրքական մեքենաները, քանի որ Լարսում նրանց տալիս են արտահերթ անցնելու կնիքը: Խտրակական վերաբերմունքի պատճառը հասկանալու և խնդրին լուծում տալու նպատակով հայկական կողմը դիմել է դեսպանատուն, դրանից հետո որոշ ժամանակ խնդիրը կարգավորվել է, սակայն ցանկալի լուծումը շատ կարճ է տևել: Լարսում շարունակում են աշխատել նույն ոճով, իսկ հայկական մթերքները փչանում են սահմանին կանգնած: Իրավիճակը կարգավորող ոչ մի մարմին այս հարցով հետաքրքրված չէ և չի զբաղվում:
Կարծիքներ