Time-ը նոր համարի շապիկին պատկերել է մտքերի մեջ խորասուզված Բայդենին՝ Օվալաձև սենյակում (լուսանկար)
Ամերիկյան Time հանդեսի նոր համարի շապիկը նվիրվել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենին, որին պատկերել են Սպիտակ տան Օվալաձև սենյակում:
Շաբաթաթերթի փետրվարյան առաջին համարի գլխավոր նյութում ներկայացվել են այն խնդիրները, որոնք բաժին են հասել Բայդենին Թրամփից և որոնք նոր ղեկավարը պետք է հաղթահարի:
Շապիկին հայտնված լուսանկարում Բայդենը պատկերված է մտքերի մեջ խորասուզված՝ կանգնած պատուհանի մոտ, մինչդեռ նրա աշխատասենյակում խառնաշփոթ է: Ինչպես ամերիկյան պարբերականը նշել է. «Այն, թե ինչպես նախագահ Բայդենը կարգի կբերի պառակտված Ամերիկան, կորոշի նրա քաղաքական ժառանգությունը»:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը, ինչպես նաև ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսն իրենց պարտականություններն ստանձնել են նախօրեին կայացած հանդիսավոր երդմնակալության արարողության ժամանակ:
Կարծիքներ