Շրի Լանկան բացել է իր սահմանները աշխարհի բոլոր զբոսաշրջիկների առջև

Շրի Լանկան բացել է իր սահմանները աշխարհի բոլոր զբոսաշրջիկների առջև

Շրի Լանկան բացել է իր սահմանները ողջ աշխարհից զբոսաշրջիկների առջև։ Այսուհետ օտարերկրացիները պարտավոր չեն լինելու անցնել կարանտին, եթե նրանք մնալու են հյուրանոցներում, գրում է ՏԱՍՍ-ը։ Տեղեկացվում է, որ տեղի իշխանությունները մշակել են անվտանգության արձանագրություններ, որոնք կկանխեն կորոնավիրուսի տարածումը տեղաբնակների ու կղզու հյուրերի շրջանում։ Զբոսաշրջիկները կարող են մնալ երկրում առանց ժամանակային սահմանափակումների։ Սակայն, այնուամենայնիվ, նրանք ստիպված կլինեն գտնվել հատուկ սերտիֆիկացված հյուրանոցներում իրենց ժամանման առաջին երկու շաբաթների ընթացքում։ Զբոսաշրջիկներին թույլատրվում է օգտվել բոլոր հարմարություններից ու օբյեկտներից, որոնք տեղակայված են հյուրանոցներում։ Նմանատիպ 180 հյուրանոց է առաջարկվում, հատուկ զբոսաշրջիկների համար 14 գոտի է առանձնացվել։ Կղզում միջազգային չվերթների համար 2 օդանավակայան է բացվել

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում