Կիմ Չեն Ըն. Հյուսիսային Կորեան կշարունակի զարգացնել հզոր հարվածային ներուժը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի զարգացնել հզոր հարվածային ներուժը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը ՝ հղում անելով հյուսիսկորեական պաշտոնական KCNA գործակալության հրապարակմանը։
ԿԺԴՀ ղեկավարի խոսքով՝ երկիրը «կշարունակի շարժվել ազգային պաշտպանական ներուժի ամրապնդման, ավելի հզոր հարվածային կարողությունների զարգացման ուղղությամբ», ինչպես նաև նոր զինատեսակներ կփոխանցի բանակին։ Բացի այդ, ԿԺԴՀ զինված ուժերը, ինչպես Կիմ Չեն Ընն է ասել, անկաշառ են։
Կարծիքներ