Անգլիայի Պրեմիեր Լիգա. «Ասթոն Վիլլան» իր համար կարևոր խաղում հաղթեց «Արսենալին»

Անգլիայի Պրեմիեր Լիգա. «Ասթոն Վիլլան» իր համար կարևոր խաղում հաղթեց «Արսենալին»

ԱՊԼ-ի 37-րդ տուրի շրջանակում տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար պայքարող «Ասթոն Վիլլան» ընդունել էր ոչ մի մրցաշարային ակնկալիք չունեցող «Արսենալին»:

Առաջին խաղակեսում տանտերերը կարողացան մեկ գնդակ խփել: Ջրային դադարից անմիջապես հետո, անկյունայինից կատարած փոխանցումից հետո հաշիվը բացեց Տրեզեգեն: Երկրորդ խաղակեսում լոնդոնյան թիմը փորձում էր փրկել խաղը, սակայն գրոհներն անատամ էին: 77-րդ րոպեին Պեպեի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Ամբողջ խաղի ընթացքում Արտետայի թիմը դարպասին ոչ մի հարված չկատարեց: «Ասթոն Վիլլան» հաղթեց անչափ կարևոր խաղում:

Այս խաղից հետո «Արսենալն» առայժմ 53 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Ասթոն Վիլլան» միավորների քանակը հասցրեց 34-ի ու բարձրացավ 17-րդ հորիզոնական:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում