ԱՄՆ-ում կորոնավիրուսային իրավիճակը կարող է սրվել. Թրամփ. ТАСС
ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը կարող է վատթարանալ, Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:
«Որոշ նահանգներում իրավիճակը լավ է, որոշներում՝ շատ վատ: Ցավոք սրտի, հավանական է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ դեպի վատը գնա: Ինձ ասածս դուր չի գալիս, բայց այդպիսին են իրողությունները: Տեսեք՝ նույնը նաև աշխարհում է տեղի ունենում»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը:
Թրամփն ասել է, որ ակտիվ համագործակցում են Կոնգրեսի հետ՝ համաճարկից առաջացրած սոցիալ-տնտեսական խնդիրները մեղմելու նպատակով աջակցության նոր փաթեթ ներկայացնելու համար:
ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել երկրի բնակչությանն անպաման կրել դիմակներ, եթե հնարավոր չէ տվյալ պահին սոցիալական հեռավորություն պահպանել:
Կարծիքներ