Թեհրանը պարզաբանել է Իրաքում Իրանի դեսպանի հայտարարությունը Թուրքիայի մասին
Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել էր թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, որ Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։
«Ե՛վ Իրանի, և՛ Թուրքիայի կառավարությունները համակարծիք են միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունք համարվող ինքնիշխանության պահպանման հարցում։ Երկու երկրները համակարծիք են նաև Իրաքի տարածքային ամբողջականության հարցում», – նշել է խոսակը։
Ավելի վաղ թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն էր առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել էր արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել էր Իրանի բողոքի նոտան` կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:
Իրանի ԱԳՆ-ում անընդունելի էր համարվել Սոյլուի նմանատիպ հայտարարությունը և դատապարտվել այն։
Իր հերթին Անկարայում էլ Իրանի դեսպանն էր կանչվել Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ում նրան հայտնել էին, թե Իրանի դեսպանը վերջին մարդն է, որը կարող է նման նման մեղադրանքներ հասցեագրել Անկարային։
Ճգնաժամն ավելի էր խորացել, երբ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։
Կարծիքներ