Ահաբեկիչների կողմից հարձակման է ենթարկվել ՄԱԿ-ի բազան
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից հարձակման է ենթարկվել ՄԱԿ բազան Նիգերիայում։ Տասնյակ աշխատակիցներ թաքնվել են բունկերում։ Հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում, Բորնոյի նահանգում։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։ Հարձակման հետեւանքով ամբողջովին մոխրացել է հումանիտար կենտրոնը։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան, թեեւ տեղեկությունները բավական հակասական են, եւ հաղորդվում է նաեւ, որ ահաբեկիչները կարողացել են գերիներ վերցնել բազայի աշխատակիցներից ոմանց։ ՄԱԿ-ը պարզում է դեպքի հանգամանքները։
Կարծիքներ