Իրանը հանձնաժողով է ուղարկել Բեյրութ՝ հետաքննելու կապի սարքերի պայթյունները
Իրանի իշխանությունները որոշել են Բեյրութ ուղարկել հանձնաժողով՝ հետաքննելու կապի տարբեր սարքերի պայթեցման պատճառները։ Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը ՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ Իրանի ղեկավարությունն այլևս չի վստահում հետաքննություններին, որոնք իրականացնում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, որին աջակցում է Թեհրանը։ Իրանցի մասնագետներից կազմված հանձնաժողովը կուսումնասիրի, թե ինչպես են սարքերը հայտնվել Լիբանանում, ինչպես նաև կանցկացնի Հեզբոլլահի գործունեության աուդիտ, ասում են հեռուստաալիքի զրուցակիցները։
Կարծիքներ