Էրդողանը կարծում է, որ Իսրայելը զբաղվում է ահաբեկչությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը գործում է որպես ահաբեկչական կազմակերպություն, և նրա թիրախը ոչ միայն Գազայի հատվածն է, այլ ողջ տարածաշրջանը։
«Ես առաջին իսկ օրվանից ասել եմ, որ Իսրայելի թիրախը միայն Գազայի հատվածը չէ Իր արմատական սիոնիստական գաղափարախոսությունն իրագործելու համար ամենատարբեր սադրանքներ է իրականացնում, Իսրայելի վրա ճնշումը պետք է էլ ավելի մեծացվի, որպեսզի թույլ չտա, որ տարածաշրջանը ներքաշվի ավելի մեծ աղետի մեջ»,- ասել է Էրդողանը լրագրողներին նախքան ԱՄՆ մեկնելը։
Կարծիքներ