Իջևանից երեկ քայլերթ սկսած պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր հրաշքով հայտնվել է Երևանի կենտրոնում․ Տարոն Չախոյան

Իջևանից  երեկ քայլերթ սկսած պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր հրաշքով հայտնվել է Երևանի կենտրոնում․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ընդդիմությունը քայլ առ քայլ կապկում է 2018-ի հեղափոխությունը: Բայց ...

Իջևանից երեկ քայլերթ սկսած պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր հրաշքով հայտնվել է Երևանի կենտրոնում, մասնակցում է բողոքի ակցիաներին։

Ազատության հրապարակից վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով տուն չգնացող պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր Ժնևում է, անգամ երկրում չէ։

Իհարկե, կփորձեն պարզաբանել, բացատրություններ տալ, թե ինչու այսպես ստացվեց, բայց փաստ է որ անգամ պատասխանատվություն չունեն իրենց իսկ հայտարարությունների հանդեպ, էլ ու մնաց մնացածի։

Այս ցանկը երկար կարելի է թվել, բայց արդեն իսկ փաստ է, որ անգամ կրկնօրինակելու հարցում ընդդիմությունը ձախողվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում