Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ասել է, որ հրադադարը չի օգնի խաղաղություն հաստատել Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ասել է, որ հրադադարը չի օգնի խաղաղություն հաստատել Ուկրաինային

 Ռուսաստանի կողմից հայտարարված Սուրբ Ծննդյան զինադադարը ոչինչ չի անի Ուկրաինային խաղաղություն հաստատելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլին։

«Ռուսական հարվածների 36-ժամյա դադարը ոչինչ չի անի խաղաղության հնարավորության առաջխաղացման համար,- գրել է նա Twitter-ի իր էջում։- Ռուսաստանը պետք է ընդմիշտ դուրս բերի իր ուժերը, հրաժարվի Ուկրաինայի տարածքի անօրինական վերահսկողությունից և դադարեցնի բարբարոսական հարվածները»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում