Պապիկյանն ու Կլաուդիա Բուշը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր

Պապիկյանն ու Կլաուդիա Բուշը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է  ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական  բարեփոխումների ընթացքը: 

 

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում