Էրդողանը Եգիպտոսի վերընտրված նախագահի հետ թուրք-եգիպտական հարաբերություններին առնչվող հարցեր է քննարկել

Էրդողանը Եգիպտոսի վերընտրված նախագահի հետ թուրք-եգիպտական հարաբերություններին առնչվող հարցեր է քննարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի վերընտրված նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Էրդողանը Սիսիին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այնուհետև կողմերը քննարկել են Թուրքիա-Եգիպտոս հարաբերություններին առնչվող տարատեսակ հարցեր։

Քննարկվել է նաև Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը, կարևորվել հրադադար հաստատելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հումանիտար նշանակության բազմաթիվ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում