Ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում
Դեկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Էրեբունի և Աջափնյակ վարևական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:
Երևանի սննդի շղթայի 35 օպերատորների մոտ կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության արդյունքում միայն մեկ օբյեկտում արձանագրվել է խախտում. չի ներկայացվել չպատվաստված աշխատակցի ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը։ Կազմվել է արձանագրություն:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Կարծիքներ