Ադրբեջանն ավելի է սրում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում՝ առաջացնելով նոր ծանր խնդիրներ և պայմաններ

Ադրբեջանն ավելի է սրում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում՝ առաջացնելով նոր ծանր խնդիրներ և պայմաններ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից լրիվությամբ արգելված են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները՝ Արցախ-Հայաստան սահմանագծին նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած իրավիճակի պատրվակով:

Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից:

Երեկ ու այսօր տեղի չեն ունեցել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար հրատապ կարիքներից ելնելով մարդկանց խիստ սահմանափակ տեղափոխումները, ինչպես նաև երկու օր շարունակ չի իրականացվում սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների փոխադրումը ռուս խաղաղապահների մեքենաներով:

Այս ամենի արդյունքում էլ ավելի է սրվում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում՝ առաջացնելով նոր ծանր խնդիրներ ու պայմաններ բնակչության համար:

Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով հումանիտար փոխադրումների վերաբերյալ տեղեկություններ լինելու դեպքում հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում