Կանադան նավթի և գազի շուրջ բանակցություններ Է սկսել եվրոպական գործընկերների հետ

Կանադան նավթի և գազի շուրջ բանակցություններ Է սկսել եվրոպական գործընկերների հետ

Կանադան եվրոպական երկրների, այդ թվում՝ Իսպանիայի եւ Գերմանիայի հետ բանակցություններ Է վարում նավթի եւ գազի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարար Մելանի Ժոլիին: «Կանադայի համար կարեւոր Է՝ հնարավորություն ունենալ քայլ առաջ անել եւ օգնել մեր եվրոպական բարեկամներին, որոնք բախվում են շատ բարդ Էներգետիկական իրողությունների»,-հայտարարել Է նախարարը:

Նրա խոսքով՝ Կանադան եվրոպական դաշնակիցների, «հատկապես գերմանացիների ու իսպանացիների հետ» քննարկում Է, թե ինչպես կարող Էր հնարավոր լինել նավթ ու գազ արտահանել երկրի արեւելյան ափից, որպեսզի մեղմացվեն Էներգետիկական սահմանափակումները եւ ապահովվի ռուսական Էներգապաշարների այլընտրանքը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջեւ բանակցությունները տեղի են ունեցել հունիս ամսին, ԳԴՀ-ում անցկացված G7-ն գագաթնաժողովում, ավելի վաղ հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները: Դրանց տեղեկատվության համաձայն, երկու երկրները քննարկում են Կանադայի արեւելյան տերմինալով Եվրոպա հեղուկացված բնական գազի արտահանման տարբերակները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում