Ինքնաշեն պայթուցիկ սարք Է գործել Աթենքի երեք թերթերի շենքի մոտ
Անհայտ անձինք անցած գիշեր ինքնաշեն պայթուցիկ սարք են գործի դրել այն շենքի մոտ, որտեղ գտնվում են Աթենքի «Դեմոկրատիա», «Էստիա» եւ Espresso թերթերի գրասենյակները, տուժածներ չկան, շենքին վնաս Է պատճառվել: Փետրվարի10-ին այդ մասին հայտնել Է Աթենքի նորությունների մակեդոնյան գործակալությունը (АМNА):
Գործակալության տվյալներով՝ անհայտ անձինք գազի մի քանի գլանանոթիկներից բաղկացած ինքնաշեն սարք են դրել շենքի մուտքի մոտ, որտեղ գտնվում են երեք հրատարակությունների գրասենյակները: Այն պայթել Է մոտավորեապես 03:30-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին): Կատարվում Է միջադեպի հետաքննություն: Շենքը, որտեղ գտնվում են երեք թերթերի գրասենյակները, արդեն երկրորդ անգամ Է ենթարկվում հարձակման. մոտավորապես երկու տարի առաջ «Ռուբիկոն» խմբի անարխիստները կարողացել Էին ներթափանցել կառույց, բարձրացել մինչեւ խմբագրության գլխավոր մուտք եւ վրան ներկ շփել:
Իշխանությունները չեն բացառում, որ նոր հարձակման հետեւում նույնպես կանգնած են անարխիստները, որոնք պաշտպանում են ահաբեկիչ Դիմիտրիս Կուֆոնդինասին: Փետրվարի 2-ին անհայտ անձինք երկու պայթուցիկ սարք Էին գործի դրել, որոնք ամրացրել Էին «Նոր ժողովրդավարություն» կառավարող կուսակցությունից պատգամավոր Կոնստանտինոս Բոգդանոսի եւ նրա կնոջ ավտոմեքենաներին, որոնք կայանված Էին Աթենքում նրանց տան մոտ: Ավտոմոբիլներին եւ շենքին վնաս Է հասցվել, ոչ ոք չի տուժել: Կառավարող կուսակցությունն այդ հարձակումը կապում Է 2002 թվականին ջախջախված «Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության գլխավոր մարդասպան Դիմիտրիս Կուֆոնդինասի գործի հետ, որը դատապարտվել Է 11 ցմահ բանտարկության: Կուֆոնդինասը հունվարի 8-ից հացադուլ Է անում՝ պահանջելով իրեն տեղափոխել հատուկ խիստ ռեժիմի բանտից: Որոշ ձախ եւ ծայրահեղ ձախ կազմակերպություններ, որոնք Կուֆոնդինասին հեղափոխական են համարում, հանդես են գալիս այդ պահանջի պաշտպանությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ