«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում ձեւավորվում է ներքին գործերի նախարարություն
«2020 թվականին կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Այն նպատակաուղղված է ոստիկանների կողմից մասնագիտական խնդիրների կատարման որակի եւ արդյունավետության բարձրացմանը: Դրա համատեքստում արդեն սկսվել են պարեկային նոր ոստիկանության ձեւավորման աշխատանքները, որի շրջանակներում օրենքով սահմանված ընթացակարգով ընտրվելու են բարձր մասնագիտական որակներով պարեկներ, որոնք ստանալու են բարձր աշխատավարձեր: Բարեփոխումների առանցքային փուլերից է ներքին գործերի նախարարության կազմավորումը: Այդ խնդիրը լուծելու համար Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ, որով նախատեսվում են լրացումներ եւ փոփոխություններ կատարել միանգամից 22 օրենքում»:
Կարծիքներ