Euronews-ը պատմել է Հայաստանի մասին
Euronews-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Երևանի ճարտարապետությանը, թանգարաններին և երաժշտությանը, գինու ավանդույթներին, ինչպես նաև տեսարժան վայրերին, որոնք կարելի է տեսնել Հայաստան այցի մեկ օրում:
«Երևան ժամանելուն պես ձեզ կդիմավորեն ժամանակակից խոհանոցը և հարուստ մշակույթը՝, քաղաքի պատմական ճարտարապետության քարե վեհություը: Պատրաստ եղեք հայտնաբերել Հայաստանի մշակութային գոհարները՝ Լեռնային վանքերից մինչև նախապատմական գինեգործական գյուղեր»,- նշվում է հոդվածում:
Անդրադարձում առանձին բաժնով ներկայացված էԵրևանի մշակութային ժառանգությունը՝ գրեթե բոլոր թանգարանների մասին կարճ պատումներով: Նշվում է, որ քաղաքը իրական դրախտ է ջազի սիրահարների համար:
Առանձին բաժիններ նվիրված են Էջմիածնի Մայր տաճարին, Հայաստանի գինեգործական և խաղողագործական հմտություններին, Ազատ գետի ափից բացվող տեսարնին, Գառնու տաճարին, Գեղարդի վանքին, Սևանա լճի ու Դիլիջան քաղաքի հարստություններին:
Կարծիքներ