Փրկարաները խափանված բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Փրկարաները խափանված բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Մարտի 7-ին, ժամը 01։13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուղեձոր գյուղի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը խափանվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 163-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս.) խափանվել է. ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Փրկարարները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ խափանված բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում