Թալին-Քարակերտ ճանապահին 15 տոննա բանանով բարձված վրացական մեքենան կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած Scania մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Զուգլիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա բանանով:
Կարծիքներ