Բա 20 տարի ոտքի վրա բանակի կենաց եք խմել, էդ կենացի հպարտությունը կիսելու ցանկություն ունեցողները ո՞ւր էին. Փաշինյան
2018 թվականի դրությամբ միջին սպայական կազմի հսկայական տոկոսը թափուր է եղել: Այս մասին Մասիսիում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հաստիքը եղել է, մարդ չի եղել, որ գա աշխատի, որովհետև զինվորական ծառայությունը ոչ գրչավիչ է եղել: Վազգեն Սարգսյանի անվանա ռազմական համալսարանը նեդաբոռ է եղել, դիմորդ չի եղել, որ մարդիկ գնան, զինվորական դառնան: Բա 20 տարի ոտի վրա բանակի կենաց եք խմել, էդ կենացի հպարտությունը կիսելու ցանկություն ունեցողները ինչի՞ չեն եղել»:
Փաշինյանը նաև նշեց, որ առանձնահատուկ մոտեցում է եղել ԶՈւ և բանակի պարագայում՝ աշխատավարձերի բարձրացման տեսանկյունից: Մինչև 70.90, 100.000 դրամ աշխատավարձ է բարձրացվել:
Կարծիքներ