Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռենե Լևոնյանին. Հայ ավետարանչական ընկերակցությունը շարունակում է արցախյան ծրագրերը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Եվրասիայի հայ ավետարանչական ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունների ներկայացուցիչ Ռենե Լևոնյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Արայիկ Հարությունյանը իր երախտագիտությունն է փոխանցել բարերարներին՝ Արցախի բնակչությանը շարունակաբար աջակցելու համար և նշել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են աջակցել նրանց հովանավորությամբ իրականացվող ծրագրերին:
Ռենե Լևոնյանը, ընդգծելով, որ կազմակերպություններն Արցախի ժողովրդին օգնությունը շարունակել են նաև 2020թ. պատերազմի ընթացքում, նշել է, որ այս այցի նպատակն է իշխանությունների հետ քննարկել իրենց նոր ծրագրերը:
Կարծիքներ