Ֆրանսիան կոչ է անում պատվաստվել նրանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով վարկված մարդկանց հետ
Ֆրանսիայի Առողջապահության բարձրագույն մարմինը (HAS) խորհուրդ է տալիս պատվաստել այն մարդկանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով վարակված մարդկանց հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կարգավորող մարմնի հաղորդագրությանը:
«Ֆրանսիայի առողջապահության բարձրագույն վարչությունը (HAS) խորհուրդ է տալիս պատվաստման ռազմավարություն կիրառել, այսինքն ՝ վարակի հաստատված դեպքերի դեպքում պատվաստել այն մեծահասակներին, որոնք շփվել են վարակված մարդու հետ», - նշվում է հաղորդագրության մեջ: Խոսքը նաև բուժաշխատողների մասին է, ովքեր շփվել են հիվանդների հետ առանց անհատական պաշտպանության միջոցների։
Ֆրանսիայում այս պահին կապիկի ծաղիկով վարակվելու երեք դեպք է հայտնաբերվել։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր կապիկի ծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերման մասին։ Հիվանդության հայտնաբերման թոփ 3 երկրների թվում են Պորտուգալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան (21-ից 30 դեպք)։ Վարակվածներ են հայտնաբերվել նաև Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում, Իսրայելում և ԱՄՆ-ում:
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:
Կարծիքներ