Գեղարքունիքի դպրոցների բարձր դասարանցիներն այցելել են զորամասերից մեկի հրաձգարան

Գեղարքունիքի դպրոցների բարձր դասարանցիներն այցելել են զորամասերից մեկի հրաձգարան

Դպրոցականների շրջանում զինվորական ծառայության հանդեպ գրավչության բարձրացման նպատակով մայիսի 23-ին կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների մի խումբ աշակերտների այցելություն N զորամասի հրաձգարան։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դպրոցականները ծանոթացել են հրաձգային զենքերի կառուցվածքին, մարտավարատեխնիկական բնութագրերին և զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին, կատարել կրակային վարժություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում