Հանրահայտ բռնցքամարտիկ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը ծանուցագիր է ստացել

«Իզվեստիան» հայտնում է,որ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը հայտնել է, որ իրեն ծանուցագիր են ուղարկել մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում։
«Իմ կարծիքով՝ ծանուցագիր բոլորին էլ ուղարկել են, ես էլ եմ ստացել։Ես կգնամ տուն եւ հաջորդ շաբաթ անպայման կներկայանամ զինկոմիսարիատ:
Կեցցեն իմ գործընկերները. նրանք Պետդումայում են հաշվառվել և այստեղ էլ ծանուցագիր են ստացել»,- ասել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։
Կարծիքներ